Ինչպես քվեարկել, եթե ընտրողը մեկ համայնքում հաշվառված է, սակայն կանցկացնի քվեարկությունը այլ համայնքում

ԿԸՀ-ն և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում են իրազեկումների շարքը։ Գերատեսչությունների հրապարակած  հոլովակում Միգրացիայի և քաղաքացիության  ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը պարզաբանում է այն իրավիճակը, երբ ընտրողը հաշվառված է մի համայնքում, սակայն քվեարկության օրը լինելու է այլ համայնքում։ Մանրամասները՝ տեսանյութում։ Դիտումների քանակ82

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան. կա երկու զոհ

Ապրիլի 8-ին՝ ժամը 15:59-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը … Read more

Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ

Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ: Այս մասին սոցցանցի իր էջում #500իցմեկը հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ Դիտումների քանակ70

Ձորաղբյուր բնակավայրի Վ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ

Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի Վ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է: Այս մասին #300իցմեկը հեշթեգի ներքո ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: Դիտումների քանակ13

Դեսպան Խաչատրյանը և Մարտին Բրիանսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցեր

Ապրիլի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության նորանշանակ գլխավոր քարտուղար Մարտին Բրիանսի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցերի շուրջ։ Երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման համատեքստում ընդգծվել է առաջիկա բարձրաստիճան այցերի կարևորությունը:   Դեսպան … Read more

2022-ի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թիվն ավելացել է 25,3 %. ՊՆ

Հայաստանում դրվել են պրոֆեսիոնալ բանակի հիմքերը, որոնք բավականին ամուր են, կարծում է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ բանակում այսօր ծառայում է 5 հազարից ավելի պայմանագրային զինծառայող: Պաշտպանական գերատեսչությունից ավելացնում են՝ 2022-ի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թիվն ավելացել է 25,3 %-ով: Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի տեսանյութում։

Ուրանի հարստացում Իրանում չի լինի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր TruthSocial սոցիալական ցանցում գրառում է կատարել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ հետագա քայլերի վերաբերյալ: «Միացյալ Նահանգները սերտորեն կհամագործակցի Իրանի հետ, որը, ինչպես մենք ճշտել ենք, անցել է շատ արդյունավետ ռեժիմի փոփոխության միջով։ Ուրանի հարստացում չի լինի, և Միացյալ Նահանգները, համագործակցելով Իրանի հետ, կփորի և կհեռացնի խոր թաղված … Read more

Մարտին Հայաստան է այցելել 152.444 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։   2026 թվականի մարտին Հայաստան այցելել է 152.444 զբոսաշրջիկ։   Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 129.887։   2026 թ․ մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) … Read more

Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մարտի 3-ին՝ ժամը 12․37-ին, ցուցադրաբար անտեսելով իրավական նորմերը, «ԲՄՎ»-ի վարորդը դրիֆթ էր կատարել մայրաքաղաքի Ուլնեցու և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի աշխատակիցները ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և պարեկների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ իր մեքենայով … Read more