Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-ից


Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա որոշ ժամանակ գտնվել է միգրանտների ժամանակավոր պահման վայրում, այնուհետև տեղափոխվել է օդանավակայան և արտաքսվել Դաշնությունից։ Հասանովը նախկինում բողոքարկել էր արտաքսման որոշումը, սակայն դատարանը չէր բավարարել բողոքը։


 


Ադրբեջանական մամուլը գրում է, որ Բախտիար Հասանովի՝ Ռուսաստանի քաղաքացիությունը չեղարկվել էր անցած տարի։


 


Ինչո՞ւ են նրա զրկել քաղաքացիությունից, իսկ այուհետև արտաքսել՝ պաշտոնապես հայտնի չէ, սակայն ԶԼՄ-ների տվյալով՝ Հասանովին կասկածում են անօրինական միգրացիայի, կեղծարարության, ստվերային սխեմաներ և միջէթնիկ լարվածության հրահրելու համար: Սակայն չի բացառվում, որ որոշումը քաղաքական է եղել՝ հաշվի առնելով վերջին շրջանում Մոսկվա-Բաքու լարվածությունը: Հասանովի դեպքը միակը չէ. անցած տարվանից ադրբեջանական սփյուռքի այլ ներկայացուցիչներ ևս ձերբակալվել կամ արտաքսվել են:


 


Մանրամասները՝ տեսաշարում:

Leave a comment