Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի գործողություններով Աբովյանի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել 15,900,000 դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածք

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի հանցավոր գործողությունների հետևանքով Աբովյան համայնքում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափերի հողատարածքներ։ Այս մասին հայտնում է կոմիտեն։   «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իրավական հիմքերի բացակայության պայմաններում … Read more

ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները

Ապրիլի 8-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանին:   Ողջունելով հյուրին` Պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության արդյունավետությունը:   Անահիտ Մանասյանը կարևորել է հատկապես զգայուն ոլորտներում հանրային իրազեկվածության բարձրացման … Read more

Եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի՝ մարտերը կդառնան աննախադեպ լայնածավալ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ընդլայնել ռազմական գործողությունների մասշտաբները, եթե Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը խափանվի։   «Եթե որևէ պատճառով այն (նկատի ունի համաձայնագիրը) չիրականացվի, ինչը քիչ հավանական է, հարվածների ինտենսիվությունը կհասնի աննախադեպ մակարդակի», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։   Թրամփը հավելել է, որ ամերիկյան զորքերը, ինքնաթիռները … Read more

ՀՀ տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում

Ապրիլի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։   Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։   Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Սևանի, Հրազդանի, Ճամբարակի տարածաշրջաններում, … Read more

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական հարցերով ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն իրազեկում է, որ հյուպատոսական հարցերով ընդունելությունն իրականացվում է միայն նախապես ամրագրված այցերի հիման վրա։   Ընդունելության ժամերը՝ երկուշաբթիից հինգշաբթի՝ 09:30-13:00։   «Այց ամրագրելու համար անհրաժեշտ է մուտք գործել դեսպանության պաշտոնական կայքէջ՝ https://usa.mfa.am/hy/ և հիմնական մենյուից սեղմել՝ «Ամրագրել ժամադրություն»։   Բացվող պատուհանում ընտրել Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, այդ թվում՝ … Read more

«Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Ապրիլի 8-ին՝ ժամը 22։58-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին՝ «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։   Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի … Read more

Լավատես եմ, որ իրանցիները խելամիտ կլինեն․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսորեն է տրամադրված Իրանի հետ բանակցություններին և հույս է հայտնել, որ Թեհրանը կցուցաբերի ողջամիտ վարքագիծ առաջիկա քննարկումների ընթացքում։ «Կարծում եմ՝ շատ բան է խաղադրույքին. եթե նրանք մեզ չտան այն, ինչ մեզ անհրաժեշտ է, կարծում եմ՝ ամեն ինչ վատ կդասավորվի։ Բայց ես լավատես եմ, որ իրանցիները խելամիտ կլինեն», – … Read more

ԱՍՀ նախարարը նախարարության և ՄՍԾ 4 տասնյակ աշխատակցի պարգևատրել է հուշամեդալով և շնորհակալագրով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նախարարության և Միասնական սոցիալական ծառայության չորս տասնյակ աշխատակիցների արժանացրել է հուշամեդալի և շնորհակալագրերի: Նրանք մեծ ներդրում են ունեցել հենաշարժողական խնդիր ունեցող քաղաքացիների բանկային քարտերի առաքման, պայմանագրերի ստորագրման գործում: Նախարարը նշել է, որ որոշ քաղաքացիներ դեռ չեն ստացել իրենց բանկային քարտերը, քանի որ կա անձը հաստատող փաստաթղթերի վավերականության … Read more