Ոստիկանությունը հերքում է Սամվել Կարապետյանի հետ կապված հատուկ հանձնարարականի մասին լուրը

Այսօր լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկությունը, թե իբր պարեկներին հատուկ հրահանգ է տրվել գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված գործողություններ իրականացնելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանությունը պարզաբանում է, որ ծառայողները բոլոր դեպքերում գործում են օրենքի շրջանակում՝ ապահովելով հասարակական կարգն ու արձանագրելով իրավախախտումները: «Այսօր լրատվական կայքերից մեկում հոդված էր հրապարակվել, թե իբր «․․․Պարեկներին հրահանգ … Read more

Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենում. Փաշինյանը՝ ղազախ պաշտոնյաների հետ հանդիպման օրակարգի մասին

Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել, և ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության՝ համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունը լայն և բաց է, մենք շարունակելու ենք աշխատանքը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան ժամանած ղազախ պաշտոնյաների հետ քննարկումների օրակարգում ընդգրկվա՞ծ է երկաթուղու կառավարման փոփոխության հարցը, … Read more

Եթե քաղաքական ուժն ասում է, որ ՀՀ-ն չպետք է բավարարվի 29743 քկմ-ով, դա անխուսափելի պատերազմ է. վարչապետ

Ժողովրդավարությունը դրա մասին է. ժողովուրդը պետք է լսի քաղաքական ուժերին, տեսնի՝ ում փաստարկներն են ավելի համոզիչ, և գնա քվեարկության: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ընտրությանը մասնակցող երկու ուժերից հնչում են պատերազմի «սպառնալիքներ»: «Խնդիրը դրա մեջ է, որ հանրությունը լսի: Ժողովրդավարական երկրներում ամենատարբեր թեմաներ են դրվում քվեարկության: … Read more

Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա. դա համաժողովրդական հանրաքվեն է. Փաշինյան

Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա. դա համաժողովրդական հանրաքվեն է, ուրիշ տարբերակ չկա: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօրվա գործող Սահմանադրությամբ է, որ խորհրդարանը որոշակի հոդվածներում կարող է փոփոխություններ անել: Հիմա կոնցեպտուալ վեճ կա, քննարկում կա, թե արդյոք խորհրդարանին պե՞տք է վերապահել Սահմանադրության որևէ հոդվածում փոփոխություններ անելու լիազորություն: Տարբեր տեսակետներ … Read more

Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։   «Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։   Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների … Read more

Կառավարությունը հաստատեց գյուղացիական տնտեսություններին վերաբերող անտոկոս վարկի ծրագիրը

Ագրոպարենային ոլորտի բոլոր ենթաճյուղերն ընդգրկող ընդհանրական ծրագիր չի գործում: Այժմ մշակվել է ծրագիր, որը վերաբերում է բոլոր գյուղացիական տնտեսություններին, այսինքն՝ այս ծրագրից կարող են օգտվել նրանք, ովքեր զբաղվում են ճագարաբուծությունից, թռչնաբուծությունից մինչև տոհմային անասնապահություն, ավանդական բուսաբուծությունից մինչև ինտենսիվ բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսություն: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 9-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան … Read more

Վերջին 4 տարիների աշխատանքն ավելին է, քան դրան նախորդող 22 տարիները միասին վերցրած. Ավինյանը՝ Երևանի կանաչապատման մասին

Երեք խոշոր ծրագրեր կան, որոնք ուղղված են Երևանի կյանքն ավելի հարմարավետ դարձնելուն: Մեկը Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող ռեկրեացիոն հանգստի գոտի դարձնելն է, մյուսը՝ Դալմայի այգիների հետ կապված խոշոր քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու ծրագիրը, հաջորդը՝ Նորք-Մարաշում ավելի քան 7 հեկտարի վրա քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու նախագիծը: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 9-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: … Read more

2018-ից հետո լրացուցիչ գեներացված 6,6 մլրդ դոլարից 4 միլիարդը վերադարձվել է քաղաքացիներին. Փաշինյանը թվեր է ներկայացնում

2018 թվականի հեղափոխությունից հետո և հեղափոխության արդյունքում ՀՀ պետական բյուջեն 4,4 մլրդ դոլարի լրացուցիչ գումար է գեներացրել: Մենք որոշակի մեթոդաբանությամբ հաշվարկել էինք: Այդ թիվը հասել է արդեն 6,6 մլրդ դոլարի: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 9-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարող ենք արձանագրել, որ այդ 6,6 միլիարդ դոլարից 4 միլիարդը մենք ուղղակի վերադարձրել … Read more