Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան. կա երկու զոհ


Ապրիլի 8-ին՝ ժամը 15:59-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։


Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

Դիտումների քանակ3

Leave a comment