https://arm.sputniknews.ru/20260408/datakhazy-amerikaci-pashtvonjaji-het-khvosel-e-gagik-khachatrjani-tan-pvoghy-hh-in-pvokhancelu-masin-100780426.html
Դատախազը ամերիկացի պաշտոնյայի հետ խոսել է Գագիկ Խաչատրյանի տան փողը ՀՀ-ին փոխանցելու մասին
Դատախազը ամերիկացի պաշտոնյայի հետ խոսել է Գագիկ Խաչատրյանի տան փողը ՀՀ-ին փոխանցելու մասին
Sputnik Արմենիա
Երկուստեք մի շարք հարցեր են քննարկվել, որոնք վերաբերել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնությանը, հանձնումներին և այլն։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T17:39+0400
2026-04-08T17:39+0400
2026-04-08T17:39+0400
դատախազ
հհ դատախազություն
գագիկ խաչատրյան
աննա վարդապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100779271_0:107:2048:1259_1920x0_80_0_0_26f6c3565d4efc82ee4f839143abde2b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ–ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ քննարկել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանին վերադարձնելու ընթացքի և ժամկետների մասին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։«Աննա Վարդապետյանը և Դեյվիդ Ալենը բարձր են գնահատել մի շարք ուղղություններով ՀՀ դատախազության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության փոխգործակցությունը։ Ընդգծվել է, որ դիվանագիտական կառույցը ՀՀ դատախազության վստահելի գործընկերն է։ Դեյվիդ Ալենը Վարդապետյանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնությանը, հանձնումներին և այլն»,- ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող առանձնատունը 2024 թվականի հունիսի 30-ին ԱՄՆ շրջանային դատարանի որոշմամբ է հաստատվել որպես հանցավոր ծագում ունեցող գույք։ Ըստ ՀՀ դատախազության՝ առանձնատունը պատկանում է Գագիկ Խաչատրյանի որդիներին։ Գույքը որոշվել էլ բռնագրավել և ամենաբարձր շուկայական արժեքով վաճառել դեռ 2024 թվականի հուլիսին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100779271_114:0:1935:1366_1920x0_80_0_0_3046267e4a91c6a75f986805be5eed7a.jpg.webp
դատախազ, հհ դատախազություն, գագիկ խաչատրյան, աննա վարդապետյան
դատախազ, հհ դատախազություն, գագիկ խաչատրյան, աննա վարդապետյան
Երկուստեք մի շարք հարցեր են քննարկվել, որոնք վերաբերել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնությանը, հանձնումներին և այլն։
«Աննա Վարդապետյանը և Դեյվիդ Ալենը բարձր են գնահատել մի շարք ուղղություններով ՀՀ դատախազության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության փոխգործակցությունը։ Ընդգծվել է, որ դիվանագիտական կառույցը ՀՀ դատախազության վստահելի գործընկերն է։ Դեյվիդ Ալենը Վարդապետյանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնությանը, հանձնումներին և այլն»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող առանձնատունը 2024 թվականի հունիսի 30-ին ԱՄՆ շրջանային դատարանի որոշմամբ է հաստատվել որպես հանցավոր ծագում ունեցող գույք։
Ըստ ՀՀ դատախազության՝ առանձնատունը պատկանում է Գագիկ Խաչատրյանի որդիներին։ Գույքը որոշվել էլ բռնագրավել և ամենաբարձր շուկայական արժեքով վաճառել դեռ 2024 թվականի հուլիսին։