ՀԷՑ-ը պետական բյուջե է ուղղել շուրջ 4,1 միլիարդ դրամ․ Ռոմանոս Պետրոսյան

«Այսօր ՀԷՑ-ը ՀՀ պետական բյուջե ուղղեց շուրջ 4,1 միլիարդ ՀՀ դրամ՝ որպես շահութահարկի գծով վճարում. ևս 2,4 մլրդ ՀՀ դրամ կվճարենք մինչև տարեվերջ (ըստ կարգի)։   Արդյունքում 2026 թվականի ֆինանսական տարում ՀԷՑ-ի շահութահարկի գծով վճարումները պետական բյուջե կկազմեն շուրջ 6,5 մլրդ ՀՀ դրամ»,- սոցցանցում գրել է ՀԷՑ-ի ղեկավարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը և հավելել՝ … Read more

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյան միաբանություն

Իտալիա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյան միաբանություն: Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից։ Հայաստանի պատվիրակությունը շրջայց է կատարել միաբանության թանգարանում, դիտել «Ավետիք Իսահակյանը և Վենետիկը» լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Մխիթարյան միաբանության համագործակցությամբ: Շրջայցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև … Read more

Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց

2015 թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ու Ֆրանսիայի Անտոնի քաղաքի միջև ստորագրվել է քույրացման արձանագրություն, իսկ այսօր՝ ապրիլի 18-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Անտոնի քաղաքում Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցի բացման պաշտոնական արարողությանը՝ տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։     Միջոցառմանը ելութներով հանդես են եկել … Read more

«5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում է

Ոստիկանությունը զգուշացնում է՝ զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։   «Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար: Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, … Read more

«Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է. Շեկերինսկա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան հայտարարել է, որ «ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ: Շեկերինսկան նշել է, որ գագաթնաժողովը պետք է հզոր ազդանշան լինի Ուկրաինայի ուժեղ դիրքերը պահպանելու անհրաժեշտության մասին: Նա ընդգծել է, որ աշխարհը թևակոխում է ուժեղ աշխարհաքաղաքական մրցակցության շրջան, … Read more

Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական քննություն։ ՓՄՁ-ն վաղը» խորագրով քննարկմանը: Միջոցառումը կազմակերպվել է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» աջակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՓՄՁ Ասոցիացիայի խորհրդի անդամ, Ասոցիացիայի մարզային գրասենյակների ղեկավարներ և անդամներ, ՓՄՁ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է բոլորին Հարկ վճարողի օրվա … Read more

Ապրել ենք իրականության մեջ, որտեղ «Մերսեդես» քշողը նպաստ է ստացել. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը կշարունակի խրախուսել օրինապահ հարկ վճարողներին: Վարչապետի խոսքով՝ հարկերի հաշվին են ֆինանսավորվում սոցիալական և տնտեսական բազմաթիվ ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ պետական բյուջեն պետք է ընկալել որպես համատեղ ներդրում, շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող տնտեսվարողներին: Միջազգային գործակցությամբ՝ 264 մլն դոլար դրամաշնորհի համաձայնագրով կբարելավվի փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը: … Read more

ԱԺ նախագահը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 18-ին Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն այցից հետո Պատրիարքության տարածքում հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերի, «Ակօս» շաբաթաթերթի, «Լոյս մետիա» հեռուստաընկերության, «Փարոս» ամսագրի, «TET Ajanda» էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և … Read more

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 12 անշարժ գույք, որոնցից 3-ը գտնվում … Read more