«5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում է


Ոստիկանությունը զգուշացնում է՝ զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։


 


«Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար: Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում:



ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ


 


Երբեք չտեղադրել անծանոթների կողմից առաջարկվող հավելվածներ:


 


Բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում տեղադրել կողմնակի ծրագրեր:


 


Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես անջատել հեռախոսը և զանգահարել ձեր օպերատորի պաշտոնական թեժ գծին:


 


​Եղե՛ք իրազեկված և պաշտպանված:


 

Դիտումների քանակ11

Leave a comment