Կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնություններ է տրամադրել մի շարք ընկերությունների

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։   «Էլինա-1» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 200 մլն դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 160 աշխատատեղ՝ 170 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ․ նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև … Read more

Սահմանվել են գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ մարզական համալիրների կառուցման ծրագրի համար

Գործադիրը սահմանել է մարզական համալիրների կառուցման ծրագրերի հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները։ Որոշմամբ նախատեսվում է, որ կապալառուն է ապահովում նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման աշխատանքների կատարումը, ինչը թույլ կտա խնայել ժամանակը, որը գործող օրենսդրությամբ կծախսվեր տեղակապման համար հայտարարվող մրցույթի, տեղակապման աշխատանքների համար: Տեղակապումն իրականացնող անձի ընտրությունը համաձայնեցվելու է կապալային աշխատանքների պատվիրատուի հետ: Որոշմամբ … Read more

Կբարելավվի փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Ծրագիրը նպատակ ունի բարելավել փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՎԶՄԲ-ի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) միջոցների հաշվին։ … Read more

Կապահովվեն բուհերում ընդունելության գործընթացի բնականոն իրականացման և կրթության առանձնահատուկ կարիք ունեցող դիմորդների համար խելամիտ հարմարեցումներ

Կառավարության նիստում ընդունվել է որոշում՝ բուհերում ընդունելության գործընթացի բնականոն իրականացման, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող դիմորդների համար խելամիտ հարմարեցումների ապահովման համար: Ըստ հիմնավորման ՝ 2026-2027, 2027-2028, 2028-2029 ուսումնական տարիների ընդունելության համար ևս, ինչպես նախորդող ուսումնական տարիներին, ամրագրվել են Արարատյան բակալավրիատի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները, որոնց համար մրցույթը կիրականացվի Արարատյան բակալավրիատին հատկացված … Read more

Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում քաղաքաշինական վարչարարության գործող համակարգում առկա մի շարք կառուցվածքային, գործնական և իրավական խնդիրների առկայությամբ պայմանավորված, որոնք վերաբերում են ինչպես կառուցապատման նպատակով թույլտվությունների տրամադրման փուլային կառուցվածքին, այնպես էլ դրանց շրջանակում կիրառվող հասկացությունների, ընթացակարգերի, մասնագիտական ներգրավվածության, փաստագրման և փուլային շահագործման ռեժիմների հստակությանը, կանխատեսելիությանը և գործնական կիրառելիությանը։   Ըստ այդմ, մասնավորապես, … Read more

ՏԿԵՆ նախաձեռնությամբ ուսանողները ծանոթացել են «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Քաղաքաշինության կոմիտեի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ ՃՇՀԱՀ-ի և հայաստանյան մի քանի այլ բուհերի ուսանողների համար կազմակերպել էին ճանաչողական այց Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին:    Ուսանողները ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ … Read more

Նյարդերը քայքայող ամեն ապատեղեկատվությանն ընդառաջ խորը շունչ քաշեք և գործով զբաղվեք․ Ժաննա Անդրեասյան

Շուրջ ութ ամիս է՝ ամեն շաբաթ հետևել եմ Ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։   «Ես՝ ամեն շաբաթ, մեր թիմը՝ ամեն օր։   Հուշահամալիրն ու թանգարանն այս ընթացքում միշտ բաց են եղել, ապրիլի 24-ին էլ պատրաստ են։   … Read more