Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից

Կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Նախագծի նպատակն է՝ բարձրացնել Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, ծառայողների համար ապահովել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, նպաստել ֆինանսական … Read more

Ապրիլի 20-21-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, 20-21-ը, 22-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 20-22-ը, 24-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ի ցերեկը, … Read more

Աշտարակ-Գյումրի հատվածում կառուցվել է առաջին տեխնիկական կարգի ճանապարհ. Վարչապետը ներկա է գտնվել ճանապարահահատվածի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային՝ Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը: Պատասխանատուները զեկուցել են, որ Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84 կմ է։ Շինարարությունն իրականացվել է 4 փուլով: Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ հատվածի, Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի, Թալին-Լանջիկ 18,7 կմ հատվածի, Լանջիկ-Գյումրի 23 կմ … Read more

Երևան-Գյումրի ավտոերթ. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Երևան-Գյումրի ավտոերթից։   Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցում է Երևանից Գյումրի ավտոերթին՝ նվիրված Հյուսիս-հարավ ավտամայրուղու Աշտարակ-Գյումրի հատվածի բացմանը, հասել է Գյումրի։   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որն արվել է արդեն Գյումրիում:  Տեսանյութում երևում է, որ Գյումրիում վարչապետին … Read more

Անվտանգությունը սկսվում է կրթությունից․ ՆԳՆ համաժողովում քննարկվել է մարդկային կապիտալի դերը

«Համակարգի ուժը՝ վստահության մեջ» խորագրով ՆԳՆ տարեկան համաժողովը հնարավորություն է տվել ամփոփելու նախարարության գործունեության արդյունքներն ու իրականացված բարեփոխումները, ինչպես նաև նախանշելու համակարգի զարգացման հետագա ուղղությունները, որոնց հիմքում քաղաքացի–պետություն հարաբերություններում վստահության ամրապնդումն է։ Մասնակցում էին օրենսդիր և գործադիր մարմինների, միջազգային գործընկեր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Համաժողովի շրջանակում անցկացված «Կրթությունը, մասնագիտական զարգացումը և … Read more

Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ

Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում այսօր Արմեն Բաբալարյանը պաշտոնապես ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։   Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մալխաս Ամոյանը պաշտոնապես ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ։  

Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 27-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստին: Փոփոխությունները և լրացումները պայմանավորված են … Read more

Մալխաս Ամոյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում այսօր Մալխաս Ամոյանը պաշտոնապես ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։   Դիտումների քանակ4

Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 17-18-ը։ Ըստ այդմ՝ բացահայտվել է 169 հանցագործություն:   Մասնավորապես՝   85 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ հոգեկան ներգործության, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական … Read more

Այսօր պայքարի մեջ կմտնեն ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի երկու ներկայացուցիչները. ԵԱ-2026

Հայաստանի ծանրամարտի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։   Վրաստանի Բաթում քաղաքում ապրիլի 19-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի կանանց հավաքականի երկու ներկայացուցիչները (53 կգ)` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը: