25 մլն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ ձեռք կբերի Կառավարությունը Firebird-ից

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական պայմանավորվածության հերթական արդյունքը Կառավարության և Firebird-ի գործակցությունն է: Ձեռք բերվող 25 միլիոն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսները կբաշխվեն ոլորտի ընկերություններին՝ արհեստական բանականության համակարգերի նախագծման նպատակով: Հեղինակ՝ Էմմա Վարդանյան Դիտումների քանակ1

ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական ոլորտում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը շարունակելու ենք․ վարչապետ

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են իրագործել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմատեխնիկական ոլորտում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, ունեցել ենք, որն ինչ-որ մի ժամանակ ընդհատվել էր կամ էականորեն քչացել էր։ Եվ մենք, այո՛, ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործենք»,- ասաց վարչապետը։

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերին, այդ թվում՝ Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Հաստատվել է հետագա կառուցողական փոխգործակցության հարցում Ռուսաստանի և Թուրքիայի փոխադարձ ձգտումը ճգնաժամային իրավիճակների կարգավորման համար արդյունավետ լուծումներ մշակելու … Read more

ՄԻՊ-ն այցելել է «Սաբինե» փոքր խմբով տուն․ անձնակազմի հետ քննարկվել են իրավունքներին առնչվող հարցեր

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորում գործող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար նախատեսված «Սաբինե» փոքր խմբով տուն։   2018 թվականին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադրած հաստատությունը գործում է «Ավստրիական Կարիտաս (Ինսբրուք)» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Այն ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն մատուցող հաստատություն … Read more

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ, 23-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։  Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 23-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ … Read more

ՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև պայմանագիր ստորագրվեց․ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, որով ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ:   «Հիշեցնեմ, որ այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ … Read more

Վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ. վարչապետ

Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ: Այդ մասին Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեք երկրների պաշտոնյաների հանդիպումների ակտիվացմանը: «Ինչ վերաբերում է գործընթացներին, նոր բան չկա, ինչ նախկինում ասել եմ, այդ տրամաբանության … Read more

Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին

Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի մի քանի նավթավերամշակման գործարանների: Վաղ առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարայի մարզի Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանին: Խոշոր հրդեհ է բռնկվել: Բնակիչները հայտնել են քաղաքի արևելյան և հյուսիսային շրջաններում պայթյունների մասին: Ավելի ուշ անօդաչու թռչող սարքով ևս մեկ հարված է հասցվել Սամարայի շրջանի Սիզրանի նավթավերամշակման գործարանին: ԱԹՍ-ի … Read more

Թեհրանը կրկին հայտարարել է Հորմուզի նեղուցի «խիստ վերահսկողության» վերականգնման մասին

Իրանի զինված ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի նկատմամբ «խիստ վերահսկողության» վերականգնման մասին՝ չեղարկելով ռազմավարական նշանակություն ունեցող այդ ջրային ճանապարհի բացման մասին որոշումը, որն ընդունվել է Վաշինգտոնի հետ բանակցությունների շրջանակներում: Զինվորականները հայտնել են, որ Վաշինգտոնը խախտել է խոստումը՝ շարունակելով իրանական նավահանգիստներ մեկնող և դուրս եկող նավերի ծովային շրջափակումը: Նշվում է, որ քանի դեռ ԱՄՆ-ը … Read more

Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայան

Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված` ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան բնակավայր տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Մասնավորապես, երթի մասնակից անձանց համար երթևեկությունը կթույլատրվի միայն ուղիղ, իսկ մյուս անձանց համար՝ միայն աջ ուղղությամբ, այնուհետև երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ երթևեկելի … Read more