Իրանը մասամբ բացել է օդային տարածքը

Իրանը մասամբ բացել է օդային տարածքը և սկսել ավիահաղորդակցության աստիճանական վերականգնումը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ շաբաթ օրվանից արևելյան օդային տարածքի մի մասը պաշտոնապես բացվել է: Գերատեսչության հայտարարության համաձայն՝ երկրի արևելյան շրջանների օդանավակայանները վերսկսել են աշխատանքը բնականոն ռեժիմով, և դրանցից թռիչքներ իրականացնելու հնարավորությունն ամբողջությամբ ապահովված է:

Շատ ենք կարևորում երիտասարդ սերնդի ընդգրկվածությունը հուշարձանների պահպանության գործում. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Պատմամշակութային հուշարձանների hարգելի՛ պահապաններ, հուշարձաններն ուսումնասիրող և վերականգնող հնագետներ, ճարտարապետներ և շինարարներ, հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 18-ը աշխարհում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը բոլորիս ևս մեկ անգամ պարտավորեցնում է … Read more

Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում «բավական լավ լուրերի» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում «բավական լավ լուրերի» մասին, սակայն զգուշացրել է, որ հրադադարը կարող է ավարտվել առանց համաձայնության: «Մենք բանակցություններ կվարենք հանգստյան օրերին։ Ես ակնկալում եմ, որ ամեն ինչ լավ կընթանա։ Հարցերից շատերն արդեն քննարկվել և համաձայնեցվել են»,- նշել է Թրամփը, հավելել՝ ԱՄՆ-ի  գլխավոր պայմանն այն է, որ … Read more

Փարիզում ավարտվել է «Կրթվելը նորաձև է» շարժմանը աջակից «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում լրագրողների միջազգային եռօրյա վերապատրաստումը

«Կրթվելը նորաձև է» շարժմանը աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում Հայաստանի ԶԼՄ-ներից 14 լրագրող ապրիլի 13-15-ը մասնակցեցին «Oxford Training Centre» ընկերության կողմից կազմակերպված «Advanced Communications and Public Relations Management» («Առաջադեմ հաղորդակցություն և հանրային կապերի կառավարում») թեմայով միջազգային մասնագիտական եռօրյա վերապատրաստման դասընթացին, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։  Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից: … Read more

Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ համարում եմ ոչ միայն հակապետական, այլև քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն. վարչապետ

Կառավարության նիստում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնեց՝ նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021 թվականին՝ օրենքի մակարդակով, և նպատակ է ունեցել խրախուսելու հարկային կարգապահությունը՝ որպես մշակույթ արմատավորելու հարկերի վճարումը, ինչպես նաև ապահովելու հարկային վարչարարության շարունակական բարելավումը:  … Read more

Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

Տ-2-26, /Տ-2-25/ Բարձրաշեն-Երևանի սահման (Նուբարաշեն) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 0+000+կմ 1+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 19-ին՝ ժամը 9.00-ից մինչև 19.00-ն, Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը կփակվի երթևեկության համար։ Այդ մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Ջրաշեն և Աբովյա ն բնակավայրերով։

ՀԷՑ-ից հայտնում են՝ ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևանի Կենտրոն վարչական շրջան՝   11:00–17:00 Պարոնյան փողոց 40 հասցե՝ «Շտապ օգնություն», Աղայան փողոց 9–19 շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա 15Ա շենք, Տերյան փողոց 56, 62Ա շենքեր,   … Read more

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացը

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել MITRE կազմակերպության ներքին անվտանգության ապահովման կենտրոնի (Center for Securing Homeland) փոխնախագահ և տնօրեն Յոսրի Բարսումի հետ, հայտնում են դեսպանությունից։   Քննարկվել են մի շարք հարցեր՝ ՀՀ–ԱՄՆ օրակարգի, ԹՐԻՓՓ նախաձեռնության տարածաշրջանային նշանակության, դրա իրականացման գործընթացի, ինչպես նաև ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռման հուշագրի վերաբերյալ։  … Read more

Պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանում բենզինի վաճառքը․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԲԱԳՐԱՏ ԱՇՈՏՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, ք․ Ապարան, Բաղրամյան 93/97)։   Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանում բենզինի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։   … Read more

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՝ տեղում ուսումնասիրելու բուժառուների իրավունքների ապահովումը և ծառայությունների կազմակերպման գործընթացը։    Հաստատության տնօրեն Արթուր Ղուլիջանյանի ուղեկցությամբ Պաշտպանը շրջայց է կատարել դիսպանսերի տարածքում՝ ծանոթանալով շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին։    Այցի ընթացքում ուսումնասիրվել են բուժառուների … Read more