ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացը


Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել MITRE կազմակերպության ներքին անվտանգության ապահովման կենտրոնի (Center for Securing Homeland) փոխնախագահ և տնօրեն Յոսրի Բարսումի հետ, հայտնում են դեսպանությունից։


 


Քննարկվել են մի շարք հարցեր՝ ՀՀ–ԱՄՆ օրակարգի, ԹՐԻՓՓ նախաձեռնության տարածաշրջանային նշանակության, դրա իրականացման գործընթացի, ինչպես նաև ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռման հուշագրի վերաբերյալ։ 


 


Դիտարկվել են կիբերանվտանգության և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Դիտումների քանակ2

Leave a comment