ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը նոր խթան է Հայաստանում բարեփոխումների շարունակականության համար․ Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Ապրիլի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։   Դեսպան Խաչատրյանը խոսել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթի հարաբերությունների պատմական հիմքերի, արդի զարգացումների և երկկողմ ընդգրկուն օրակարգի խորացման հեռանկարների մասին։   Հայաստանի դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ նշելով, որ ամիսներ … Read more

Ապրիլի 19-ին ավտոերթով պայմանավորված երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն․ մանրամասներ

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն։   Ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի  Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։ Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։   «Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակից տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի … Read more

ՆԳՆ հաշվառման-քննական և ՄՔԾ ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին

ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության հունվարի 29-ի N 109-Ն որոշմամբ՝ 2026 թ. մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 18-ին՝ շաբաթ օրը: ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 4-ի համար հերթագրված … Read more

Պետությունը Շիրակում 2018-26 թթ. 4,5 մլրդ-ի ծրագիր է իրականացրել. Պապոյանը հանդիպել է գործարարներին

 2018-26 թվականներին պետությունը Շիրակի մարզում 4,5 միլիարդ դրամի աջակցության ծրագրեր է իրականացրել. Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը տեղեկությունը հրապարակել է Շիրակի մարզպետը: Գևորգ Պապոյանը Շիրակում էր՝ մարզի գործարարներին ու ֆերմերներին հանդիպելու նպատակով: Ի պատասխան նրանց բարձրացրած հարցերի նախարարաը տեղեկացրել է, որ Կառավարությունը 3000 դրամով կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերման ծախսը: Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան Դիտումների քանակ1

Սամվել Կարապետյանին դատարանը թույլատրեց հարցազրույցներ տալ, մասնակցել ընտրական ցուցակի կազմմանը

Սամվել Կարապետյանի գործով դատավարությունն այսօր շարունակվել է. նրա պաշտպանները կրկին չեն ցանկացել, որ նիստը տեսանկարահանվի: Դատարանը որոշել է երեք ամսով երկարացնել ռուսաստանցի գործարարի տնային կալանքի ժամկետը, սակայն նրան թույլատրել են հարցազրույցներ տալ: Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։   Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է:   Կատարվում … Read more

Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների

Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե մեդալներին: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ 2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասի Աղասյանի հետ նույն` 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից: … Read more

Հոգի վեհացնող ձայն. Ռուբեն Էլբակյանի «Ավե Մարիա»-ն կրկին գերել է Փարիզը

Հայ ազգի «Ոսկե ձայն» Ռուբեն Էլբակյանը կրկին ջերմ ընդունելության արժանացավ ապրիլի 8-ին՝ Փարիզի Մադլեն եկեղեցում կայացած «Ավե Մարիա» խորագրով բարեգործական մենահամերգին: Ավելի վաղ, այս ծրագրով Մաեստրոյին հոտնկայս և բուռն ծափերով ընդունել էին նաև Փարիզի մի շարք հեղինակավոր եկեղեցիներում՝ Սեն Ժերմեն դը Պրեում, Սեն Ռոշում, Սեն-Լուի դը Ինվալիդում, ինչպես նաև Հռոմի Սան Մարչելո ալ Կորսոյում: K … Read more

ՀՀ ԱԳ փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 17-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:  Ի թիվս այլ թեմաների, ՀՀ ԱԳ նախարարի … Read more

Թուրքիայի խորհրդարանի նախագահն առաջարկել է ՀՀ-ն ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռքբերումները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը: Ալեն Սիմոնյանն ու Սաhիբա Գաֆարովան հանդիպել են Ստամբուլում՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում: Սիմոնյանը հանդիպումներ է ունեցել նաև Թուրքիայի և Վրաստանի պաշտոնակիցների, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ: Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։