«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել


Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։


 


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է:


 


Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:


 

Leave a comment