«Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է. Շեկերինսկա


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան հայտարարել է, որ «ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ:


Շեկերինսկան նշել է, որ գագաթնաժողովը պետք է հզոր ազդանշան լինի Ուկրաինայի ուժեղ դիրքերը պահպանելու անհրաժեշտության մասին: Նա ընդգծել է, որ աշխարհը թևակոխում է ուժեղ աշխարհաքաղաքական մրցակցության շրջան, որի առաջին դրսևորումը Ուկրաինայում տեղի պատերազմն էր:


Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները ևս հաստատում են այդ միտումը:

Դիտումների քանակ1

Leave a comment