Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Փարիզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել․ «Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»։   Դիտումների քանակ5

Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին

Արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման և առողջապահության հանձնաժողովները ևս փոխնախագահներ են ընտրել: Ընդդիմությունն առիթն օգտագործել է՝ քաղաքական հարցեր բարձրացնելու համար: «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցչի հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարը որոշի, որ եվրաինտեգրման հարցում պետք է նահանջի քայլեր արվեն, հանձնաժողովի փոխնախագահի ՔՊ թեկնածուն արձագանքել է, որ բացառում է … Read more

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Մինչ հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման արարողությունը:       Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցության հրավերն ընդունելու համար: Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ … Read more

Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ

Հանրապետության հրապարակը 100 տարեկան է։ Առաջիկայում հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է գաղափարների մրցույթ: Ուղիղ 23 տարի առաջ հրապարակի բարեկարգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվեց երկրի գլխավոր հրապարակի ստորգետնյա հնավայրը: Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։

Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ

UCI Europe tour-ի միջազգային հեծանվավազքի մրցաշարը՝ առաջին անգամ Հայաստանում։ Մեկնարկում է Tour of Armenia հեծանվավազքի առաջնությունը։   «Հարգելի՛ քաղաքացիներ, մրցաշարը միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին սեպտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում կլինեն մի շարք սահմանափակումներ։   Մրցաշարը սեպտեմբերի 10-ին կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակից Զորավար Անդրանիկի փողոցով դեպի … Read more

Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար

Ծովինար Վարդանյանն ընտրվել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Վահե Ղալումյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ չի ընտրվել. «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Վրույր Այվազյանին դեմ են քվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» անդամ հանձնաժողովականները: Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։ Դիտումների քանակ1

COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան

ՀՀ-ում հոկտեմբերի 19-30-ը կայանալիք COP-17 կենսաբազմազանության համաժողովի կազմակերպման նպատակով ՀԷՑ-ի նախաձեռնությամբ «Նորագյուղ» 35/6 կՎ բարձր լարման նոր ժամանակակից մոդուլային ենթակայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։   Ծրագրի շրջանակներում տվյալ տարածքում կառուցվում են նաև 5 նոր ցածր լարման ենթակայաններ:   … Read more

Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանից լրագրողներն այսօր փորձել են պարզել, թե վարչապետի հայտարարությունից հետո արդյոք ՊԵԿ-ը ստուգումներ իրականացրել է գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում:   Հակոբյանն ասել է, որ իրենք ստուգումները քաղաքական հայտարարություններով չեն պայմանավորում, եթե ռիսկեր լինում են, ստուգումներ միշտ են իրականացվում: Վերջին անգամ այդպիսի ստուգումներ եղել են այս տարվա … Read more

Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում։ Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: Դիտումների քանակ5

Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Հայաստանի ազգային գրադարանի առաջին հարկում նոր ընթերցասրահ է բացվել՝  նախատեսված սահմանափակ կարողություններ ունեցող ընթերցողների համար։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Ընթերցասրահը ստեղծվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն՝ որպես հատուկ նախագիծ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար: «Աջակից ընթերցասրահ» խորհրդանշական անվանումով այս միջավայրում յուրաքանչյուր ընթերցող կարող է հավասար հիմունքներով … Read more