Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության էլեկտրոնային հասցեին քաղաքացիներից հաճախ դիմումներ են ստացվում, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերին։ Այս մասին հայտնում է ծառայությունը։   «Հիշեցնում ենք, որ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգում ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման հայտ լրացնելիս առաջացած տեխնիկական խնդիրների դեպքում օպերատիվ արձագանք ստանալու համար … Read more

Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ հաշվառման-քննական ծառայությունների արդիականացման և առավել քաղաքացիակենտրոն մոդելի անցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։   Քննարկմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ոլորտի գործընկերներ։   … Read more

Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն

2026-2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ Հայաստանի բժշկական կազմակերպություններում մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները։ Այս մասին հայտնում է ՀՎԿԱԿ-ը։   «Պատվաստումն առաջնահերթ նախատեսված է գրիպի բարդությունների զարգացման բարձր ռիսկ ունեցող խմբերի համար՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, մինչև 64 տարեկան՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, … Read more

Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։   «Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Հալաբյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է օգոստոսի 5-ից սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող … Read more

Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս

Անցած օգոստոսը դարձել է մոլորակի վրա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք օգոստոսը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:   Ցուցանիշի մասին վկայում են ERA5 վերավերլուծության տվյալները։   Օդի գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է +16,96 °C, ինչը 0,84 °C-ով բարձր է 1991–2020 թվականների … Read more

Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հետևել է համայնքում իրականացվող շինաշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում է համայնքապետարանը։   Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները եղել են Մարալիկի մանկապարտեզում, որտեղ աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց դրանց  տեմպը դանդաղ է։ Համայնքի ղեկավարը հայտնել է իր  դժգոհությունն այս առնչությամբ և  հորդորել շինարարին՝ ավելացնել աշխատակիցների թիվը, այլապես նման ընթացքով  … Read more

Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածել է Հարգ կղզու մոտակայքում գտնվող լցանավի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը զգուշացրել են, որ ի պատասխան կհարվածեն ամերիկյան նավերին, ինչպես նաև Քուվեյթի և Բահրեյնի նավահանգիստներում գտնվող լցանավերի։ Պայթյուններ են լսվել նաև Հորմուզի նեղուցից ոչ հեռու գտնվող Ջասկ նավահանգստային քաղաքում։    Ամերիկյան կողմն էլ հայտնել է … Read more