Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն


2026-2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ Հայաստանի բժշկական կազմակերպություններում մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները։ Այս մասին հայտնում է ՀՎԿԱԿ-ը։


 


«Պատվաստումն առաջնահերթ նախատեսված է գրիպի բարդությունների զարգացման բարձր ռիսկ ունեցող խմբերի համար՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, մինչև 64 տարեկան՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը, զինծառայողներ։


 


Միաժամանակ, սեզոնային գրիպի դեմ կարող են պատվաստվել նաև ռիսկի խմբերում չընդգրկված անձինք։


 


Պատվաստումն անվճար է և իրականացվում է՝ անկախ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ գրանցումից և քաղաքացիությունից։


 


Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը նպաստում է հատկապես ռիսկի խմբերում հիվանդության ծանր ընթացքի, բարդությունների, հոսպիտալացումների և մահվան դեպքերի կանխարգելմանը։


 


Գրիպի կանխարգելման արդյունավետ և անվտանգ միջոցը պատվաստումն է։


 


2026-2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ՝ պատվաստվե՛ք և պաշտպանե՛ք Ձեզ ու Ձեր շրջապատին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ3

Leave a comment