Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ


Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հետևել է համայնքում իրականացվող շինաշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում է համայնքապետարանը։


 


Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները եղել են Մարալիկի մանկապարտեզում, որտեղ աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց դրանց  տեմպը դանդաղ է։ Համայնքի ղեկավարը հայտնել է իր  դժգոհությունն այս առնչությամբ և  հորդորել շինարարին՝ ավելացնել աշխատակիցների թիվը, այլապես նման ընթացքով  մանկապարտեզի շինաշխատանքները նախանշված ժամկետում չեն ավարտվի:


 


Այնուհետ համայնքի ղեկավարն այցելել է Գուսանագյուղով անցնող Հոռոմ-Արթիկ- Ալագյազ հիմնանորոգվող ճանապարհահատված,  որտեղ այդ պահին  շինարարություն  չի  ընթացել: Շինարարների բացակայությունն առաջացրել է համայնքի ղեկավարի դժգոհությունը:


 


Շինարարներ չեն եղել  նաև Շիրակավանի՝ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող մուտքի ճանապարհի և հրապարակի հատվածում: Թերացումներն ու խախտումներն արձանագրվել են:


 


Արման Սարիբեկյանը եղել է նաև Շիրակավանի դպրոցի շինհրապարակում, որտեղ շինարարության ընթացքը գնահատվել է  բավարար:  Ջրափիի դպրոցում ևս շինաշխատանքներն ընթանում են բնականոն հունով :


 


Այցերը շինհրապարակներ լինելու են շարունակական: 

Դիտումների քանակ3

Leave a comment