Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանից լրագրողներն այսօր փորձել են պարզել, թե վարչապետի հայտարարությունից հետո արդյոք ՊԵԿ-ը ստուգումներ իրականացրել է գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում:


 


Հակոբյանն ասել է, որ իրենք ստուգումները քաղաքական հայտարարություններով չեն պայմանավորում, եթե ռիսկեր լինում են, ստուգումներ միշտ են իրականացվում: Վերջին անգամ այդպիսի ստուգումներ եղել են այս տարվա առաջին կեսին: Լրագրողների հարցերին պատասխանել է նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:


 


 


Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։

Leave a comment