Կան տարբեր երկրներ և ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել ԹՐԻՓՓ-ի նկատմամբ․ Միրզոյան
Կան տարբեր կողմեր՝ երկրներ, ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել ԹՐԻՓՓ նախագծի տարբեր դրսևորումների նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ի վերջո, մենք ԹՐԻՓՓ ասելով՝ այդպես իներցիայով անընդհատ կամ շարունակաբար մտածում ենք երկաթուղին, բայց չէ որ խոսքը նաև էլեկտրական այդ գծերի մասին է, խողովակների մասին է, կապի և այլն: … Read more