Հուշագիր՝ ազգային խոհանոցի և խոհարարական կրթության զարգացման ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ խոհարարության ոլորտի, մասնագիտական կրթության և ուսուցման, հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության մասին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Ներկա են … Read more

Վեց տարվա ընդմիջումից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը

Վեց տարվա ընդմիջումից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը, որի ուղևորների թվում էր Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարարը: Վրաստանի մայրաքաղաքում կայացել է գնացքի դիմավորման արարողությունը: Գնացքի ժամանումը համընկել է Վրաստանի անկախության օրվա հետ: Այս երթուղով գնացքների երթևեկությունը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակից ի վեր: Բաքու-Թբիլիսի-Բաքու երթուղու աշխատանքը վերականգնելու մասին պայմանավորվածություն … Read more

Էբոլայի իրավիճակը Կոնգոյում և Ուգանդայում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է 2026 թվականի մայիսի 25-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում գրանցվել է էբոլայի՝   904 կասկածելի դեպք 119 կասկածելի մահ 101 հաստատված դեպք 10 հաստատված մահ   Հաստատված դեպքերը հիմնականում արձանագրվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Իտուրի, Հյուսիսային և Հարավային Կիվու նահանգներում։ Դեպքեր են … Read more

Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել ընկերությունների դեմ, որոնք օգնում են ՌԴ-ին շրջանցել սահմանափակումները

Լոնդոնը նոր պատժամիջոցներ է սահմանել այն ընկերությունների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել սահմանափակումները: Դրանք ներդրվել են երեք ֆիզիկական անձի և 15 ընկերության նկատմամբ: Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ղրղզստանի բանկի և վրացական երեք ընկերության նկատմամբ: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Իվետ Կուպերը հայտարարել է, որ Լոնդոնը «բացահայտում և փակում է Պուտինի ռազմական մեքենային … Read more

Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները երիտասարդի պայուսակում ատրճանակ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ ապօրինի պահում և կրում է զենք։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկությունն իրացրին Ոստիկանության գվարդիայի գործընկերների հետ։ Մայիսի 25-ին՝ երեկոյան ժամը 21․30, Աբովյանի Հատիսի փողոցի բակերից մեկում 19-ամյա երիտասարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային բաժին։ Խուզարկությամբ նրա … Read more

Կառավարությունը կնախաձեռնի ՀԷՑ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց

Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ կառավարության առաջարկի հիման վրա պետք է տեղի ունենար «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետերերի կողմից Ընկերության 100% բաժնետոմսերի՝ Կառավարության հետ համաձայնեցված կարգով օտարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու … Read more

Փրկարար ծառայությունը պատրաստ է ցանկացած արտակարգ իրավիճակի արագ և համակարգված արձագանքման․ ուսումնավարժություն

ՆԳՆ Փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է անձնակազմի կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ ու տակտիկական ուսումնավարժություններ։ Հերթականը Սյունիքի մարզում էր։ Ուսումնավարժանքի նպատակը արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետությունը ստուգելն ու փրկարարական ծառայողների կարողությունները կատարելագործելն էր։ Ըստ սցենարի՝ Կապանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել վթար․ վնասվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական պոչատար … Read more

Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը կարևորագույն հանքանյութերի ոլորտում

ԱՄՆ պետքարտուղարի աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր»: «Քանի որ կարևորագույն հանքանյութերը կենսական նշանակություն ունեն առաջադեմ տեխնոլոգիաների արտադրության համար, Քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների … Read more

Շաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում. Միրզոյան

Վստահեցնում եմ՝ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է, քաղաքական ընկալումը և համաձայնեցումները կան, բայց տեխնիկական ընթացակարգեր կան, որոնք պետք է երկրներում անցնեն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պարզաբանելով, թե ինչու այսօր ամբողջությամբ չստորագրվեց TRIPP նախագիծը: «Շաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ փաստաթղթերի աստիճանակարգության մեջ նվազ … Read more