Տավուշի մարզային վարչության հերթափոխի տեսուչների հաստիքները համալրվում են պատրաստված մասնագետներով. էկոպարեկային ծառայություն


ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը շարունակում է Տավուշի մարզային վարչության անձնակազմի համալրման և կադրային հզորացման աշխատանքները։


 


Ծառայությունից հայտնում են՝ վարչությունում հերթափոխի տեսուչների թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով օրերս կազմակերպվել են հերթական մրցութային քննությունները։


 


Բնության պահպանության առաջնագծում հերթապահություն իրականացնող ծառայողների ընտրությունը կատարվել է բազմակողմանի քննակարգի միջոցով. 


 


-գնահատվել է բնապահպանական օրենսդրության հիմնարար դրույթների և սահմանված նորմերի տիրապետման մակարդակը,


 


-մասնագիտական հանձնաժողովի կողմից դիտարկվել են թեկնածուների հաղորդակցման կարողությունները, սթրեսակայունությունը և արագ որոշումներ կայացնելու հմտությունները:


 


Խիստ և թափանցիկ ընտրությունը նպատակ ունի երաշխավորելու, որ ծառայության շարքերը համալրեն միայն այնպիսի կադրեր, ովքեր պատրաստ են բարձր պատասխանատվությամբ ապահովել մարզի բնական հարստության անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։


 


Դիտումների քանակ6

Leave a comment