Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցեր


Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները, քննարկել երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցեր:


Ռեջեփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի դժվար ժամանակները և խաղաղություն ու հանգստություն կգտնի: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է խաղաղության և կայունության ապահովման ջանքերը և պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ:


Էրդողանը նաև շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին Կուրբան Բայրամի կապակցությամբ:

Դիտումների քանակ2

Leave a comment