Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։   Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ժամանած 14 լավագույն դպրոցական թիմեր իրենց շախմատային պայքարն սկսել են Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում։   «Սեպտեմբերի 10-ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ օլիմպիադայի բացման արարողությունը, որին ներկա էին Կապան … Read more

Պուտինը եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Հնդկաստան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։   Նրան դիմավորել է Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար Կիրտի Վարդհան Սինգհը։   Ռուսաստանի նախագահը սեպտեմբերի 11-13-ը Նյու Դելիում կմասնակցի BRICS գագաթնաժողովին։   Ուրբաթ Պուտինը կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Բանակցություններից հետո նրանք համատեղ … Read more

Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ Ավանեսյան

Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։   «Բաշխման փուլում ենք:   Չկորցնե´ք ճիշտ ժամանակը, պատվաստվեք և կանխարգելե´ք  գրիպի բարդությունները»,- հրապարակած տեսանյութին կից գրել է նախարարը։ Դիտումների քանակ4

Մինչև քննության ներկայանալը ավտոդպրոց հաճախելը պարտադիր կդառնա, ավտոդպրոցները կլիցենզավորվեն. ՆԳՆ

 Մինչև քննության ներկայանալը ավտոդպրոց հաճախելը պարտադիր կդառնա, ավտոդպրոցները կլիցենզավորվեն. ՆԳ Նախարարությունը նոր օրինագիծ է մշակել, որի ընդունումից հետո՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ կլինի ունենալ փաստաթուղթ, որը կհաստատի լիցենզավորված ուսուցումն ու դրական գնահատականը։  

PISA-ի արդյունքները ցնցել են հանրությանը. ոլորտի պատասխանատուների ու փորձագետների համար անսպասելի չէ

PISA միջազգային հետազոտության արդյունքները ցնցել են հանրությանը. ոլորտի պատասխանատուների ու փորձագետների համար, սակայն, դրանք անսպասելի չեն: Դպրոցականների կրթական արդյունքների գնահատման միջազգային ստուգատեսն անցկացվում է 4 տարին մեկ անգամ՝ 15 տարեկանների շրջանում: Նախարարությունում կարծում են, որ 4 տարի անց Հայաստանի արդյունքները շեշտակի բարելավված կլինեն, քանի որ սովորողներն արդեն կրթություն են ստանում նոր չափորոշիչներով: … Read more

Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր

Նիդեռլանդները՝ Նորվեգիայի հետ համագործակցությամբ, իր տարածքում գործարկել է Եվրոպայում խոշորագույններից մեկը համարվող ածխաթթու գազի (CO₂) որսման և պահեստավորման համալիրը։ Այս մասին, ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի, հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յեթենը։   Նրա խոսքով՝ Նիդեռլանդներն ու Նորվեգիան միավորել են ջանքերը՝ CO₂-ի արտանետումներն ակտիվորեն կրճատելու և Եվրոպայում կայուն զարգացմանն ուղղված … Read more

Պետաջակցության ծրագրերից օգտվել են, ցորենի բերքն այս տարի առատ է, դժգոհ են իրացման գնից

Արագածոտնի մարզում ցանվել է 11 հազար հեկտար հացահատիկային մշակաբույս: Բնակիչներն օգտվել են պետական աջակցության ծրագրերից, որը կիսով չափ նվազեցրել է ծախսը: Այս տարի ավելացել են ոչ միայն ցանքատարածությունները, այլև օգտվել են հավաստագրված սերմերից՝ ապահովելով բարձր  բերքատվություն: Բերքի մի մասը արդեն ամբարել են, սակայն գյուղացիները դժգոհ են ցորենի իրացման գնից: Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան … Read more

Հանդիպեցի վարժական հավաքների մասնակիցների հետ, պատասխանեցի նրանց հարցերին․ Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․   «Հանդիպեցի վարժական հավաքների մասնակիցների հետ, հետաքրքրվեցի ծառայության ընթացքով և պատասխանեցի նրանց հետաքրքրող հարցերին»։   Դիտումների քանակ9

Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։   Ընդգծվել է օգոստոսին Բիշքեկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը տարածաշրջանային … Read more

Մակրոն-Փաշինյան հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Ֆրանսիա մեկնարկել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմամբ: Մինչև այդ Ելիսեյան պալատում կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման արարողությունը: Պետությունների ղեկավարները առանձնազրույցում քննարկել են բոլոր ուղղություններով ռազմավարական գործընկերության զարգացումը, նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հարցը: Փարիզում բազմաթիվ երկրների ղեկավարներին միավորել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովը: Մեր երկրի ղեկավարը ելույթով է … Read more