ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

2026 թվականի սեպտեմբերի 10-ին  Լիանյունգանգ քաղաքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Փաստաթղթի ստորագրման շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս մեկ տարի առաջ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում, որի շրջանակում Արթուր Պողոսյանը … Read more

Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները

Սեպտեմբերի 10-ին Էրբիլում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանին ընդունեց Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի պետնախարար Սաֆին Դեզային։  Զրուցակիցները քննարկել են Իրաքյան Քուրդիստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման, Հայաստանից դեպի Իրաք` ներառյալ Իրաքյան Քուրդիստան, արտահանման խթանման, ինչպես նաև շփումների ակտիվացման, մշակույթի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և կրթական … Read more

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը Գլխավոր հյուպատոսությունում ընդունել է Ամերիկայի Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամներին։ Այս մասին հայտնում է հյուպատոսությունը։   Հանդիպման ընթացքում Հնչակյան կուսակցության անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը և ծրագրերը։    Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև բազմոլորտ համագործակցության զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման … Read more

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն դոկտոր Սոնյա Կուրցի գլխավորած պատվիրակությանը և ԵՄ պատվիրակության ծրագրերի պատասխանատու Իվան Սուսներին: Այս մասին հայտնում է նախարարությունը։   Հանդիպման ընթացքում ներկայացվել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակմամբ և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ GIZ-ի կողմից իրականացվող «Համագործակցություն … Read more

ՊԵԿ պատվիրակությունը Ուզբեկստանում մասնակցել է ՀՄԿ 7-րդ համաշխարհային շնագիտական ֆորումին․ հուշագիր է ստորագրվել

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Ուզբեկստանում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) 7-րդ համաշխարհային շնագիտական ֆորումին։ Այս մասին հայտնում է կոմիտեն։   Համաժողովի ընթացքում Հայաստանի ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի և Ուզբեկստանի մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանման միջև ստորագրվել է «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՈւՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր մաքսային … Read more

COP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները

Սեպտեմբերի 9-10-ին տեղի է ունեցել «Towards an Inclusive and Impactful CBD COP17: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։   Strengthening Collaboration Between the Government of Armenia and International Environmental NGOs» խորագրով նախապատրաստական հանդիպումը՝ նպատակ ունենալով ամրապնդել ՀՀ կառավարության, միջազգային և տեղական բնապահպանական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը։   Հանդիպմանը … Read more

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ, «Վիկտորի Պարկ» ժամանցի այգու համաֆինանսավորմամբ «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» միջազգային էթնիկ նորաձևության լայնածավալ նախագիծը։ Այն կկայանա սեպտեմբերի 12–13-ը Երևանում: Այս մասին հայտնում է նախարարությունը։   «Նախագիծը երկխոսություն է անցյալի և ապագայի միջև, որի հիմնական նպատակն է ցույց տալ՝ մշակութային … Read more

Հրդեհ է բռնկվել Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 23։57-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։   Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի … Read more