Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերը


Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը Գլխավոր հյուպատոսությունում ընդունել է Ամերիկայի Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամներին։ Այս մասին հայտնում է հյուպատոսությունը։


 


Հանդիպման ընթացքում Հնչակյան կուսակցության անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը և ծրագրերը։ 


 


Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև բազմոլորտ համագործակցության զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ համագործակցության հարցեր։ 


 


Անդրադարձել է կատարվել ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը։

Դիտումների քանակ1

Leave a comment