Ռուսաստանը ողջունում է Ռուբիոյի հայտարարությունները՝ Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ կայանալիք բանակցություններում անվտանգության հարցերին առաջնահերթություն տալու վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես լսել եմ Մարկո Ռուբիոյի հայտարարությունն այն մասին, որ անվտանգության հարցերը առանցքային նշանակություն ունեն Աբու Դաբիի բանակցություններում, և, ըստ էության, ընդհանրապես՝ ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակում։ Ավելին, Աբու Դաբիի բանակցությունների օրակարգում անվտանգության հետ կապված մտահոգությունները՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի, և թե՛ տարածաշրջանի համար, դրված են որպես առաջնային կետ»,- նշել է Սերգեյ Լավրովը։
Ըստ նախարարի՝ կա ընդհանուր ըմբռնում, որ այս բանակցությունները կենտրոնացած են այն սկզբունքների համաձայնեցման վրա, որոնք կհաստատվեն բանակցությունների ավարտին՝ որպես համապարփակ կարգավորման մաս։