Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր


Նիդեռլանդները՝ Նորվեգիայի հետ համագործակցությամբ, իր տարածքում գործարկել է Եվրոպայում խոշորագույններից մեկը համարվող ածխաթթու գազի (CO₂) որսման և պահեստավորման համալիրը։ Այս մասին, ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի, հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յեթենը։


 


Նրա խոսքով՝ Նիդեռլանդներն ու Նորվեգիան միավորել են ջանքերը՝ CO₂-ի արտանետումներն ակտիվորեն կրճատելու և Եվրոպայում կայուն զարգացմանն ուղղված գործնական քայլեր իրականացնելու նպատակով։


 


CO₂-ի որսման և պահեստավորման համալիրը պաշտոնապես գործարկվել է նորվեգական Yara ընկերության ձեռնարկությունում՝ Նիդեռլանդների Զելանդիա նահանգի Սլեյսկիլ քաղաքում։


 


Նախագիծը նախատեսված է մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի զգալի քանակի որսման և անվտանգ պահեստավորման համար։ Ակնկալվում է, որ այն կարևոր ներդրում կունենա ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և էկոլոգիապես մաքուր նոր աշխատատեղերի ստեղծման գործում։

Դիտումների քանակ3

Leave a comment