https://arm.sputniknews.ru/20261112/qkhnerum-vip-pajmanner-chen-karvogh-linel-galjany-qvocharjani-khci-masin-109267778.html
ՔԿՀ–ներում VIP պայմաններ չեն կարող լինել․ Գալյանը՝ Քոչարյանի խցի մասին
ՔԿՀ–ներում VIP պայմաններ չեն կարող լինել․ Գալյանը՝ Քոչարյանի խցի մասին
Sputnik Արմենիա
Սրբուհի Գալյանի խոսքով` իրենք բավարարել են պահման պայանների հետ կապված Քոչարյանի դիմումի պահանջը։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T13:08+0400
2026-11-12T13:08+0400
2026-11-12T13:11+0400
ռոբերտ քոչարյան
բանտ
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
սրբուհի գալյան
պատժախուց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109260687_0:579:1364:1346_1920x0_80_0_0_a38cf47149679223f15b6e4659e32fc8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Քրեակատարողական հիմնարկներում VIP պայմաններ չեն կարող և չպետք է լինեն․ բոլոր կալանավորների համար պետք է ապահովվեն մարդու արժանապատվությունը չնսեմացնող պայմաններ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներն ու թիմակիցները բարձրաձայնում են պահման վատ պայմանների մասին։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը պնդել է, որ ադրբեջանցի զինվորը, որը ներխուժել էր Հայաստանի տարածք և կրակել Սյունիքի Շաքի գյուղի բնակչի վրա, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվում է աննախադեպ լավ պայմաններում, մինչդեռ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այնտեղ պահվում է վատ պայմաններում։Գալյանի խոսքով՝ Քոչարյանը պահվում է 7–7,5 քմ մակերեսով խցում, որտեղ նախկինում մեկից ավելի անձինք են պահվել։ Նա ընդգծեց, որ միջազգային չափանիշներով մեկ անձի համար նախատեսված 4 քմ տարածքը բավարար է համարվում։«Մեզ ներկայացված դիմումով բողոքել էին, որ վերևի մահճակալը խանգարում է իրեն նստել, շարժվել, ինչպես նաև խոչընդոտում է լույսի ներթափանցմանը։ Մենք հանել ենք երկրորդ մահճակալը»,– ասաց Գալյանը։Նրա խոսքով՝ դիմումը բավարարվել է նաև այն պատճառով, որ տվյալ խցում այլ անձ տեղավորելու դեպքում հնարավոր չէր լինի պահպանել յուրաքանչյուրի համար առնվազն 4 քմ տարածք ապահովելու չափանիշը։ Գալյանը հավելեց, որ այդ խցում այլ կալանավոր տեղավորելու մտադրություն չունեն։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, նա տեղափոխվեց«Երևան-Կենտրոն» ՔԿՀ և մինչ օրս այնտեղ է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109260687_0:451:1364:1474_1920x0_80_0_0_fffc9363116914ae583a577636975e6b.jpg.webp
ռոբերտ քոչարյան, բանտ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), սրբուհի գալյան, պատժախուց
ռոբերտ քոչարյան, բանտ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), սրբուհի գալյան, պատժախուց
Սրբուհի Գալյանի խոսքով` իրենք բավարարել են պահման պայանների հետ կապված Քոչարյանի դիմումի պահանջը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Քրեակատարողական հիմնարկներում VIP պայմաններ չեն կարող և չպետք է լինեն․ բոլոր կալանավորների համար պետք է ապահովվեն մարդու արժանապատվությունը չնսեմացնող պայմաններ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին։
«Չեմ ասի, որ VIP պայմաններ են։ VIP պայմանների մասին խոսել չի կարելի, երբ խոսքը քրեակատարողական հիմնարկների մասին է։ Ավելին՝ կարծում եմ, որ VIP պայմաններ չպետք է լինեն քրեակատարողական հիմնարկներում։ Պետք է լինեն այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան չոտնահարել մարդու արժանապատվությունը և չեն հանգեցնի վատ վերաբերմունքի»,– նշեց նախարարը։
Գալյանի խոսքով՝ Քոչարյանը պահվում է 7–7,5 քմ մակերեսով խցում, որտեղ նախկինում մեկից ավելի անձինք են պահվել։ Նա ընդգծեց, որ միջազգային չափանիշներով մեկ անձի համար նախատեսված 4 քմ տարածքը բավարար է համարվում։
«Մեզ ներկայացված դիմումով բողոքել էին, որ վերևի մահճակալը խանգարում է իրեն նստել, շարժվել, ինչպես նաև խոչընդոտում է լույսի ներթափանցմանը։ Մենք հանել ենք երկրորդ մահճակալը»,– ասաց Գալյանը։
Նրա խոսքով՝ դիմումը բավարարվել է նաև այն պատճառով, որ տվյալ խցում այլ անձ տեղավորելու դեպքում հնարավոր չէր լինի պահպանել յուրաքանչյուրի համար առնվազն 4 քմ տարածք ապահովելու չափանիշը։ Գալյանը հավելեց, որ այդ խցում այլ կալանավոր տեղավորելու մտադրություն չունեն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։