Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի՝ սահմանված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։ Այդ հատվածներում տեղադրվել են նաև երթևեկության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսախցիկներ։

Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունը՝ ստորև․

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում, մասնավորապես` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՆԳՆ-ի կողմից նշված հատվածում տեղադրվել են երթևեկության նկատմամբ վերահսկողություն սահմանող և իրավախախտումներն արձանագրող տեղախցիկներ:

Leave a comment