Իսրայելը հարվածել է Գազային․ զոհեր ու վիրավորներ կան

Իսրայելը հարվածել է Գազայի Խան Յունիսում Նասեր հիվանդանոցի համալիրին։

Գիշերը հասցված օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, ևս առնվազն 20-ը վիրավորվել են. հայտնել են Գազի պաշտոնական աղբյուրները։ 

Ըստ «Ալ Ջազիրա»-ի՝ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը դադարեցրել է գործունեությունը հարձակումից հետո։

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) և «Շին Բեթ» անվտանգության ծառայությունը հաստատել են, որ հարվածի թիրախը եղել են «Համաս» շարժման «Խան Յունիսի» բրիգադի հրամանատար Մուհամմադ Աբու Իսմայիլը և խմբավորման այլ անդամներ, որոնք թաքնվել էին հիվանդանոցում։ Ըստ հրեական բանակի՝ Իսմայիլը պատասխանատու է եղել զինյալների գործունեության և մի քանի պատանդների պահման համար։ Աբու Իսմայիլի ճակատագիրը դեռևս անհայտ է, և հարվածի արդյունքները հետաքննվում են։

Leave a comment