«Հաղթանակ» կամրջի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի

7 ժամով կդադարեցվի Երևանի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 7 ժամով կդադարեցվի Երևանի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Ամանորյա տոնական ձևավորման գործընթացով պայմանավորված՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։


Leave a comment