ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային մի շարք հարցեր է քննարկել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Այս անգամ քննարկման առանցքում էին կրթական ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցի շենքային պայմանների բարելավման և կառուցման, վերակառուցման ծրագրի ընթացքին, ինչպես նաև կրթության որակի բարձրացմանը վերաբերող հարցեր։ Առանձնակի անդրադարձ … Read more

4 օր, 587 կիլոմետր ճանապարհ. մեկնարկեց Tour of Armenia միջազգային հեծանվավազքի մրցաշարը

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի առաջին մրցափուլը։ Առաջին օրվա երթուղին ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով և ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։ Աշխարհի տարբեր երկրներից ու Հայաստանից մասնակից 16 թիմի 96 ներկայացուցչները սեպտեմբերի 10-13-ը կհաղթահարեն ավելի քան 500 կմ երթուղին: Մանրամասները՝ Անահիտ Կարեյանի ռեպորտաժում։

Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները

Սեպտեմբերի 10-ին Ադիս Աբեբայում կայացած բարձր մակարդակի ճեպազրույցի ընթացքում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ՀՀ գալիք նախագահության կողմից ներկայացվել է նախագահության առաջնահերթությունները և համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։   «Եթովպիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Աֆրիկայի համար ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի (UNECA) հետ … Read more

Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։   Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում երկու երկրների միջև ակտիվացած քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով փետրվարին կայացած ՀՀ վարչապետի … Read more

ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայության մասին պնդումները կեղծ են. փորձագետներ

ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայություն ստեղծելու մասին պնդումները կեղծ են: Իրանցի գեներալին վերագրվող խոսքերը, թե իբր ԹՐԻՓՓ-ը սպառնալիք է Իրանի համար, առաջինը տարածել է ռուսալեզու տելեգրամյան ալիքը՝ պարզել է փաստերի ստուգման հարթակը: Ո՛չ Իրանի պաշտոնական մամուլը, ոչ էլ տելեգրամյան ալիքները նման լուր չեն տարածել՝ փաստում են փորձագետները և նշում՝ Հայաստանի հարևանների … Read more