Շրջանառության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 35-ամյակին նվիրված հուշադրամ

2026 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը: 1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ: 1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է … Read more

Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին դեսպան Շաֆքատ Ալի Խանին (նստավայրը՝ Աբու Դաբի)։   Ողջունելով դեսպանին՝ նախարար Միրզոյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր դիվանագիտական առաքելության իրականացման գործում։   … Read more

Ես հրաժարական կտամ մինչև սեպտեմբերի վերջ. Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի վերջ հրաժարական կտա՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրության քարոզարշավին մասնակցելու նպատակով։ Նա պարզաբանել է, որ պաշտոնից կհեռանա Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո՝ սեպտեմբերի 25-ին կամ 26-ին։ Վուչիչը նշել է, որ մամուլի ասուլիս է հրավիրել պետական ​​աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման մասին հայտարարելու համար … Read more

Արտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարությանն ամրացված պետական սեփականություն հանդիսացող՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 48/2 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքը օտարել էլեկտրոնային աճուրդով։ Սահմանվել է, որ առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական … Read more

Պետական-իրավական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության անդամի երդման տեքստում փոփոխություն կատարելու նախագծին

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն Արուսյակ Ջուլհակյանի նախագահությամբ սեպտեմբերի 11-ին գումարել է անդրանիկ նիստը, հայտնում են ԱԺ-ից: Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը: Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ ըստ Դոնթի բանաձևի՝ խորհրդարանական խմբակցությունների միջև պաշտոնների բաշխման արդյունքում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը բաժին է հասել «Հայաստան» խմբակցությանը։ … Read more

Սպիտակ տունը մեկնաբանել է յուրաքանչյուր չափահաս քաղաքացու 5000 դոլար վճարելու վերաբերյալ Թրամփի հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ԱՄՆ քաղաքացու վճարել 5000 դոլար, եթե հանրապետականները պահպանեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի վերահսկողությունը նոյեմբերի միջանկյալ ընտրությունների արդյունքներով, գրում է BBC-ն։ Թրամփը հայտարարությունն արել է Տեխաս նահանգի Դալաս քաղաքում միջանկյալ ընտրություններին նվիրված Հանրապետական ​​կուսակցության առաջին համագումարում։ Նախագահը մանրամասներ չի հայտնել այն մասին, թե ով և … Read more

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին

Գործադիրի հավանությանն է արժանացել 2026 թ. փետրվարի 26-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Համաձայնագրի վավերացումը կհամալրի փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին: Համաձայնագրի … Read more

Ջրալցվել է Վանաձոր քաղաքի շենքերից մեկի նկուղը. օգնության են հասել փրկարարները

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 08։15-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ջրալցվել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի նկուղը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ վնասվել է խմելու ջրի գլխավոր խողովակը, … Read more

Քննարկվել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցեր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ու խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից:   Քննարկվել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։   Կողմերը մտքեր են փոխանակել … Read more