Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը հինգշաբթի երկու անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան հարվածել հութիների դիրքերին, սակայն ամերիկացի առաջնորդը մերժել է առաջարկը՝ հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ հինգշաբթի հութիների ուժերն առաջ են շարժվել Մոխա ափամերձ քաղաքի ուղղությամբ, իսկ Սաուդյան Արաբիայի աջակցությունը ստացող Եմենի … Read more

Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին

Կիրանցից մինչև Ստեփանավան՝ 177 կմ լեռնային ճանապարհ, Տավուշից դեպի Լոռի՝ բնապատկերների ու մարտահրավերների փոփոխությամբ:   Երկրորդ փուլն ավարտվեց լարված պայքարով, իսկ առաջինը եզրագիծը հատեց Team Ukyo-ի իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին՝ հաղթահարելով մրցուղին 40.882 կմ/ժ միջին արագությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Երկրորդ փուլի արդյունքները՝   Ֆեդերիկո Իակոմոնի   … Read more

Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը

Տեխասում հանրապետական կուսակցության համագումարում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ծրագրային ելույթի ժամանակ հանդիսատեսը վանկարկել է «Ջեյ Դի – 48»՝ դրանով իսկ կոչ անելով նրան առաջադրվել որպես Հանրապետական կուսակցության թեկնածու՝ 2028 թվականի նախագահի ընտրությունում: ԱՄՆ փոխնախագահը ներկաներին կոչ է արել նախ մտածել նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ կոլումբիական լրատվամիջոցներին … Read more

Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց

Սեպտեմբերի 11-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Քննարկվել և հաստատվել են  իններորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի ու սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը։ Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է … Read more

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը վարել է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:   Նախարարի տեղակալը ներկայացրել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները՝ անդրադառնալով դրանց հիմնական ուղղություններին և ակնկալվող արդյունքներին։ … Read more

Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից

Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերջերս աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։ Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է ՀՀ վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնում։ Այդ մասին իր Ֆեյսբուքի իր էջում գրել է Մանվել Քեշիշյանը:   «Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերին, միացա վարչապետի աշխատակազմին, իսկ նոյեմբերին ստանձնեցի նորաստեղծ Ռազմավարական հաղորդակցության վարչության ղեկավարումը։ Ինձ … Read more

Հայաստանի ճանապարհներին ավելի քան 100 մարդու կյանք է փրկվել․ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են

Աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարները շարունակում են մարդկային կյանքեր խլել․ միջին հաշվով յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ դրանց հետևանքով մեկ մարդ մահանում է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով աշխարհում զոհվել է շուրջ 1 միլիոն 160 հազար մարդ։ Ամեն տարի ևս 20-50 միլիոն մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Միևնույն ժամանակ, չնայած … Read more