Ընտրություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է հատուկ ռազմական գործողությանը մասնակցող հրամանատարներին և զինծառայողներին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը խոսքով՝ արդյունքները ցույց են տվել, որ ժողովուրդը հավատում է նրանց հաղթանակին, քաջությանն ու հերոսությանը։ «Ուզում եմ, որ իմանաք՝ ընկերնե՛ր, այս քվեարկությունը ձե՛ր օգտին է։ Մարդիկ հավատում են ձեզ, հավատում են մեր հաղթանակին և հավատում են ձեր քաջությանը, հերոսությանն ու Հայրենիքին նվիրվածությանը», – ասել է Պուտինը։