Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։01-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երևանյան լճին հարակից ձորում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Այրվում են խոտածածկույթ և եղեգնուտ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։55-ին։ Դիտումների քանակ6

Գևորգ Պապոյանը ՀԲ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ անդրադարձել է Հայաստանում NVIDIA ընկերության կողմից իրականացվող նախաձեռնություններին և ներդրումային ծրագրերին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 7-ին կարճ հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ թվային և արհեստական բանականության ուղղությամբ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։ Քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։   Անդրադարձ է կատարվել Հայաստանում NVIDIA ընկերության տեխնոլոգիական աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններին և ընթացիկ … Read more

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։ Ողջունելով հյուրերին՝ … Read more

Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը

Կրեմլից հայտնել են, որ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տվյալով՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ: Սեպտեմբերի 1-ին Պուտինը և Ալիևը կարճ զրույց են ունեցել Բիշքեկում կայացած Շանհայի … Read more

Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մարինե Թորոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ավտոկայանի հրապարակ 21): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:   Կասեցման հիմքը ստուգման արդյունքում հայտնաբերված՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝   – սննդի կառույցի պատերի … Read more

Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը գտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։   Այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին նախարարը մասնակցել է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովի (Annual Investment Meeting) պաշտոնական բացման արարողությանը։   Համաժողովն անց է կացվում ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի հովանու … Read more

Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Նյու Մեքսիկո նահանգի անվանափոխության գաղափարին։ «Շատերն առաջարկել են փոխել Նյու Մեքսիկոյի անունը Նյու Ամերիկայի: Դա այն նահանգներից մեկն է, որտեղ ամենաշատն են կեղծում ընտրությունների արդյունքները: Ինձ շատ է դուր գալիս անվանափոխության գաղափարը»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցցանցում։ Թրամփն իր երկրորդ ժամկետի ընթացքում … Read more

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլոր հետաքրքրված անձանց․ ԿԳՄՍՆ

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, արդեն 26-րդ տարին է՝ ինչ միացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին, որն այս տարի կրում է «Ժառանգություն և բնակլիմայական ռիսկեր» խորագիրը: Եվրոպական ժառանգության օրերն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 12-13-ը: Ծրագրին միացած կառույցները (թանգարաններ, գրադարաններ և այլն) իրենց հարկի տակ անվճար կհյուրընկալեն բոլոր հետաքրքրված անձանց, այդ թվում՝ դպրոցականների … Read more