Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 06.09.2026
Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 06.09.2026
Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 06.09.2026
Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով սեպտեմբերի 6-ին ժամը 18։30-ից դադարեցվել է Լոռու մարզի Ծաղկաբեր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։ Դիտումների քանակ4
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կունմին քաղաք՝ մասնակցելու սեպտեմբերի 7-9-ը կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից։ Միջազգային հանդիպումը նվիրված է Կունմինգ-Մոնրեալի «Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի» իրականացման հավաքական առաջընթացի գլոբալ վերանայմանը, որը լինելու է Երևանում կայանալիք COP17-ի առանցքային գործընթացներից մեկը։ … Read more
Սեպտեմբերի 6-ից 7-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։ Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ: … Read more
Տեղի համայնքապետարանը տեղեկացնում է, որ «Առավոտ» թերթի կողմից տարածված հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասված է համայնքապետարանի Ֆեյսբուքի էջում։ «Սուրեն Ամարյանի փաստմամբ՝ առավոտյան իրեն մոտեցած անձինք ներկայացել են որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներ, մինչդեռ հետագայում պարզվել է, որ նրանք «Առավոտ» թերթի աշխատակիցներ են։ Պարոն Ամարյանը նաև … Read more
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 4-7 աստիճանով։ … Read more
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է պատարագի: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից: «Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով տեսանյութ: Դիտումների քանակ9
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ … Read more
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ:
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19։27-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 21:15-ին։ … Read more