Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը


Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19։27-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 21:15-ին։


Գործարանի տարածքում այրվել է մոտ 150 քմ շինաղբ։

Դիտումների քանակ5

Leave a comment