Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վարորդները հոսպիտալացվել են
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 19։35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փրկարարները նախ կանխել են «Opel Corsa»-ի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր վարորդների ինքնությունը։