Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մարինե Թորոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ավտոկայանի հրապարակ 21): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:


 


Կասեցման հիմքը ստուգման արդյունքում հայտնաբերված՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝


 


– սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ եղել են անհարթ, չեն պահվել նորոգ վիճակում,


– առաստաղի որոշ հատվածներ չեն եղել նորոգված, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն,


– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,


– սննդի կառույցն ապահովված չի եղել սանհանգույցով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով, լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով և անձնակազմի համար հանդերձարանով։


 


Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:


 


Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:


 

Leave a comment