Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը


Կրեմլից հայտնել են, որ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում։


Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տվյալով՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:


Սեպտեմբերի 1-ին Պուտինը և Ալիևը կարճ զրույց են ունեցել Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։

Leave a comment