https://arm.sputniknews.ru/20260907/irani-navtatar-lcanavery-grvohelu-amn-i-sparnaliqnery-pativ-chen-berum-gerterutjany-agn-106547890.html
Իրանի նավթատար լցանավերը գրոհելու ԱՄՆ-ի սպառնալիքները պատիվ չեն բերում գերտերությանը. ԱԳՆ
Իրանի նավթատար լցանավերը գրոհելու ԱՄՆ-ի սպառնալիքները պատիվ չեն բերում գերտերությանը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Հեգսեթն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ զինվորականները կարող են հարվածել իրանական բոլոր նավթատար լցանավերին։ 07.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-07T14:48+0400
2026-09-07T14:48+0400
2026-09-07T14:48+0400
իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն
ամն
լցանավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_3972e311085d3c28d4f857ad0bf86868.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի կողմից իրանական բոլոր նավթատար լցանավերին հարվածելու սպառնալիքները պատիվ չեն բերում գերտերությանը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ զինվորականները կարող են հարվածել իրանական բոլոր նավթատար լցանավերին՝ ի պատասխան սեփական նավերի վրա հարձակումների։Դրանից բացի, Իրանի խորհրդարանի խոսնակ և Միացյալ Նահանգների հետ հակամարտության շուրջ Իրանի բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը արձագանքել է Հեգսեթի հայտարարություններին։ X սոցցանցում նա հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հարվածի իրանական ակտիվներին, Թեհրանը պատասխան հարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հետ կապ ունեցող նավթագազային ընկերություններին։Ավելի վաղ Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ ուժերը հարձակվել են իրանական երեք նավթատար լցանավերի վրա Խարկ կղզու, Ջասկի մոտ և Օմանի ծոցում: Ի պատասխան՝ իրանական ուժերը հարվածել են ԱՄՆ-ի հետ կապված երեք նավթատար լցանավերի Հորմուզի նեղուցում, իսկ ավելի ուշ Reuters-ը հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել ամերիկյան ավիակիր և ականակիր նավերի։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_d03b4410482891c3fbbd5c43ba2bd8ff.jpg.webp
իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, լցանավ
իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, լցանավ
Հեգսեթն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ զինվորականները կարող են հարվածել իրանական բոլոր նավթատար լցանավերին։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի կողմից իրանական բոլոր նավթատար լցանավերին հարվածելու սպառնալիքները պատիվ չեն բերում գերտերությանը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ զինվորականները կարող են հարվածել իրանական բոլոր նավթատար լցանավերին՝ ի պատասխան սեփական նավերի վրա հարձակումների։
«Հասկանում եք, մի երկրի համար, որն իրեն անվանում է պատմության մեջ ամենահզոր գերտերությունը, նման սպառնալիքների դիմելը, առևտրային նավերի վրա հարձակումներ գործելը՝ վրեժխնդրությունից ելնելով, ինչն իրենք խոստովանել են, իրականում, բոլորովին պատվաբեր չէ», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։
Դրանից բացի, Իրանի խորհրդարանի խոսնակ և Միացյալ Նահանգների հետ հակամարտության շուրջ Իրանի բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը արձագանքել է Հեգսեթի հայտարարություններին։ X սոցցանցում նա հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հարվածի իրանական ակտիվներին, Թեհրանը պատասխան հարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հետ կապ ունեցող նավթագազային ընկերություններին։
Ավելի վաղ Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ ուժերը հարձակվել են իրանական երեք նավթատար լցանավերի վրա Խարկ կղզու, Ջասկի մոտ և Օմանի ծոցում: Ի պատասխան՝ իրանական ուժերը հարվածել են ԱՄՆ-ի հետ կապված երեք նավթատար լցանավերի Հորմուզի նեղուցում, իսկ ավելի ուշ Reuters-ը հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել ամերիկյան ավիակիր և ականակիր նավերի։