Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Նյու Մեքսիկո նահանգի անվանափոխության գաղափարին։


«Շատերն առաջարկել են փոխել Նյու Մեքսիկոյի անունը Նյու Ամերիկայի: Դա այն նահանգներից մեկն է, որտեղ ամենաշատն են կեղծում ընտրությունների արդյունքները: Ինձ շատ է դուր գալիս անվանափոխության գաղափարը»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցցանցում։


Թրամփն իր երկրորդ ժամկետի ընթացքում արդեն մի քանի անգամ փոխել է աշխարհագրական անվանումները։ Օգոստոսի վերջին նա ստորագրել է հրամանագիր՝ Օնտարիո լիճը վերանվանելով Ամերիկա լիճ, պարզաբանելով, որ այն ավելի շատ վերաբերում է ԱՄՆ-ին, քան Կանադային:


Նրա նախաձեռնությամբ Ալյասկայի Դենալի լեռը վերանվանել է Մաքքինլի լեռ, իսկ Մեքսիկական ծոցը՝ Ամերիկյան ծոց։


Սեպտեմբերի սկզբին էլ ԱՄՆ նախագահը մտածել էր Հորմուզի նեղուցը Թրամփի նեղուց վերանվանելու մասին։

Leave a comment