Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի շուրջ իրանական բուռն արձագանքների ֆոնին Բաքուն Իրանի 14 քաղաքացու հայտարարել է անցանկալի անձ:
📍Նրանց թվում են ԻԻՀ խորհրդարանի պատգամավորներ, հոգևորականներ, փորձագետներ:
📍Բաքուն նրանց մեղադրում է «կրոնական արմատականության քարոզչության, կրոնական ատելության և թշնամանքի հրահրման փորձերի, ինչպես նաև Ադրբեջանում իշխանության բռնի տապալման կոչերի» մեջ:
📍Ցուցակում են ընդգրկվել հայտնի փորձագետներից Էհսան Մովահեդիանը, գերագույն առաջնորդին հարող «Քայհան» օրաթերթի գլխավոր խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: