ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչու են խուզարկել Կարապետյանների տները

https://arm.sputniknews.ru/20261104/hh-qnnchakan-kvomiten-hajtnel-e-te-inchu-en—khuzarkel-karapetjanneri-tnery-108910925.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/08/91069355_0:0:1280:960_1920x0_80_0_0_89355e3538e18c7cd786835730efe230.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հհ քննչական կոմիտե, խուզարկություն

հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հհ քննչական կոմիտե, խուզարկություն

Բաժանորդագրվել

Կոմիտեից պնդում են, որ պետությանը պատճառվել է մոտ 65 մլրդ դրամի վնաս, 36 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀԷՑ–ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն` պատճառաբանելով, թե ինչ նպատակով են այսօր Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում խուզարկություններ անցկացվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Դրանից հետո տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանին ձերբակալեցին ու տարան ՔԿ։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ ԱԱԾ, ՆԳՆ և ՊԵԿ աշխատակիցների հետ համատեղ 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ:

«Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016–2024 թվականների ընթացքում կատարել են 4 դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձանապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, ըստ ՔԿ–ի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի առանձին անդամները, ընկերության գլխավոր տնօրենը և տեղակալը, այլ պատասխանատու անձինք 2024–2025 թվականներին ընկերությունից ապօրինի եղանակով դուրս են բերել ընդհանուր 23 մլրդ 158 մլն 169 հազար 29 դրամ։

ՔԿ–ի պնդմամբ` այս գումարը` որպես շահաբաժին, վերոնշյալ անձինք տրամադրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետերեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ» և «Տաշիր Կապիտալ» ընկերություններին, որի արդյունքում ՀԷՑ–ին պատճառել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 64 մլրդ 585 մլն 780 հազար 24 դրամի վնաս:

«Ձեռք բերված ֆինանսական միջոցներն օրինականացնելու նպատալով՝ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ փոխկապակցված մեկ տասնյակից ավելի կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարներն առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները քաղաքացիաիրավական և կորպորատիվ հարաբերությունների շրջանակում շրջանառելու պատրանք ստեղծելու եղանակով քողարկել են հափշտակված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, փոխակերպել և միախառնել են իրենց այլ եկամուտներին, այդպիսով թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք, կատարել են փողերի լվացում, այդպիսով փաստացի ստանալով հանցավոր օգուտ»,– նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Որոշում է կայացվել 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելը) (4 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Որոշում է կայացվել նաև վերոնշյալ անձանց ձերբակալել, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Leave a comment