Նորավարտ լեյտենանտը կարող է ստանալ 620-750 հազար աշխատավարձ, իսկ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում՝ մինչև 820 հազար դրամ. Պապիկյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու նախագծին: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց. «Նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը … Read more