Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել 2024 թվականի դեկտեմբերին պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ, հաղորդել է Yonhap գործակալությունը։
Նա փորձել է թուլացնել Ազգային ժողովը՝ ռազմական դրություն հայտարարելուց հետո խորհրդարան զորքեր ուղարկելով։
Գործակալությունը նշել է, որ դատարանը պատրաստվում է Յունին դատապարտել այն բանից հետո, երբ հատուկ դատախազները մահապատիժ են պահանջել։
2024 թվականի դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը իմպիչմենտ էր հայտարարել այդ ժամանակ դեռ նախագահ Յուն Սոոկ Յոլին։ 300 անդամներից 204-ը կողմ էին քվեարկել պետության ղեկավարի պաշտոնանկությանը։ Ընդդիմությունը մեղադրել էր նախագահին Սահմանադրությունը և ժողովրդական ինքնիշխանության սկզբունքները խախտելու, կոռուպցիայի և դիվերսիայի մեջ։ Յոլը սրանից ավելի վաղ Հարավային Կորեայում ռազմական դրություն էր հայտարարել, որը չեղյալ էր հայտարարվել երկրի խորհրդարանի կողմից։